Էրդողանն Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները և «ռուս-ուկրաինական ճգնաժամը»
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևըչորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը», փոխանցում է ТАСС-ը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը»,-լրագրողներին հայտնել են Էրդողանի գրասենյակից։
Մինչդեռ Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ ներուկրաինական հակամարտության կողմ չի հանդիսանում։
Էրդողանն Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները և «ռուս-ուկրաինական ճգնաժամը»
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը», փոխանցում է ТАСС-ը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը»,-լրագրողներին հայտնել են Էրդողանի գրասենյակից։
Մինչդեռ Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ ներուկրաինական հակամարտության կողմ չի հանդիսանում։
Աղբյուրը` yerevan.today