Քաղաքական

23.02.2022 17:59

Մենք գոհ ենք հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի դրսևորած կամքից. Էրդողան

Մենք գոհ ենք հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի դրսևորած կամքից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, իրենք գոհ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դրսևորած կամքից։ «Մենք գիտենք, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման սպասումներ ունի։ Եթե Հայաստանը սկսված գործընթացի մեջ շարունակի վճռական լինել, սահմանների բացումը խնդիր չի լինի։ Մենք թույլ տվեցիք չարթերային թռիչքներ և Հայաստանից էլ դրական շարունակության ենք սպասում։ Այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց աջակցելով են առաջ շարժվում։ Մենք ինչպես մինչ այժմ, այնպես էլ սրանից հետո բոլոր գործընկերները Ադրբեջանի հետ համաձայնեցված ենք իրականացնելու»-ասել է Էրդողանը։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։