Լրահոս

22.07.2011 13:16


Վեհափառը ասե՞լ է, թե՞ ոչ

Վեհափառը ասե՞լ է, թե՞ ոչ

Այսօր հրավիրված ասուլիսին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն անդրադարձել է 2006թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կայացած հանդիպմանը։ Նա կրկին հայտարարել է, որ Վեհափառն ասել է, թե «ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»։  Ինչ վերաբերում է վերջին շրջանում Սանահին վանքի շուրջ ծավաշվող բուռն քննարկումներին և Էջմիածնին ուղղված կոշտ գնահատականներին, հուշարձանագետն ասել է, որ Սանահինի հարցը կաթողիկոսի մոտ ոչ թե ինքն է բարձրացրել, այլ  հանդիպման մեկ այլ մասնակից Արմեն Հախնազարյանը։ Ընդ որում, բանախոսը նշել է, որ բարձացված խնդիրը ակնհայտորեն դուր չի եկել Վեհափառին։ «Նա խոժոռվեց, ձեռքը պարզեց ու ասեց՝ ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»,–նշել է Կարապետյանը։ Նույն ասուլիսին մասնակցող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանն էլ հերքել է, թե  Վեհափառը նման բան է ասել։ «Վեհափառը չէր կարող եկեղեցու շինարարության մասին խոսելիս օբյեկտ ասել: Անշուշտ, այս բոլոր օրերի բոլոր դիտակումներն ու հայտարարությունները տպավորություն են ստեղծել, թե Մայր Աթոռը հետաքրքրված չէ իր սրբավայրերով, և դրանով ավելի հետաքրքրված են անհատներն ու երիտասարդները։ Մայր Աթոռի կողմից նորոգվել են հարյուր վանքեր և եկեղեցիներ: Որևէ եկեղեցու կամ սրբավայրի նորոգում Մայր Աթոռի և Վեհափառի կողմից անտեսված չեն, սակայն Մայր Աթոռը չունի ձեր պատկերացրած այն միջոցները,  որ վերանորոգի բոլոր վանքերն ու եկեղեցիներ»,- ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը