Կարծիք

23.02.2022 14:31


Այսօր ամբողջ ՀՀ-ում մի փոքր տոկոս կա մարդկանց, ովքեր դեռ սատարում են օրվա իշխանություններին

Այսօր ամբողջ ՀՀ-ում մի փոքր տոկոս կա մարդկանց, ովքեր դեռ սատարում են օրվա իշխանություններին

ԷՇՆ ԻՆՉ ԳԻՏԻ ՆՈւՇՆ ԻՆՉ Է…

Հանրության տրամադրությունները կարծես թե ավելի որոշակի են դառնում և այսօր արդեն ունենք պատկեր, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հանրության մեջ, դարձել են սակավաթիվ։ Միգուցե շատերիս համար այս գործընթացը տեղի է ունենում շատ դանդաղ, և Փաշինյանի, օր ավել իշխանության մնալը օրհասական է դառնում Հայրենիքի համար։ Բայց եկեք հասկանանք, որ այս գործընթացը ժամանակ է ուզում և բնականոն հասունացում։

Ամեն դեպքում, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հանրայնության, այսօր ամբողջ Հայաստանում մի փոքր տոկոս կա մարդկանց, ովքեր դեռ սատարում են իրեն և օրվա իշխանություններին։ Այդ, ժողովրդի մասին, կարելի է բաժանել որոշակի դասերի՝

1. Մարդիկ, ովքեր անմիջական օգուտ ունեն այս իշխանություններից։ Այս մարդիկ, այս իշխանությունների օրոք զբաղեցնում են պաշտոններ, որոնց մասին, ելնելով իրենց ինտելեկտուալ և կրթական մակարդակից, բնականոն ընթացքի դեպքում, չէին էլ կարող երազել։ Սրանք հենց այն մարդիկ են, ովքեր իրենց ապաշնորհությամբ քանդում և կործանում են երկիրը...

2. Կոմֆորմիստներ, սրանք մարդիկ են, ում համար բոլորովին նշանակություն չունի թե ով է իշխանության։ Նրանք հարմարվելու են կամայական կարգերին, մենակ թե չտուժեն։ Ժողովրդի այս մասը վաղը, երբ իշխանությունը փոխվի, ակտիվ տեղավորվելու են հաջորդ իշխանության «հովի տակ»...

3. Մարդիկ, ում պահանջմունքները չեն գերազանցում ֆիզիոլոգիական և սեփական անվտանգային պահանջմունքներից։ Այս զանգվածը փոքր չի լինում սովորաբար կամայական հասարակության մեջ, և իրենց առկայությունը ուղղակիորեն կապված է կրթական և ինտելեկտուալ մակարդակից, արժեհամակարգից, ինքնակայացման աստիճանից և էլի շատ բաներից, որոնք բնորոշում են մարդուն, որպես homosapiens (բանական մարդ)։

Այսօր արդիական է մարդկանց բացատրել այն արհավիրքը, ինչ տեղի է ունենում Հայրենիքում, սակայն առանց հաշվի առնելու նրանց պահանջմունքները, հնարավոր չի լինելու լիարժեք ներկայացնել... Եվ իհարկե զարմանալի չէ, որ հանրության մի ստվար զանգված, ավելի մեծ արհավիրք է համարելու, օրինակ՝ «տրանսպորտի գնի թանկացումը»՝ Հայրենիքի կորստից, 44-օրյա արհավիրքից և «եռաբլուրից»։

Ստորև բերված է Մասլոուի բուրգի մոդելը, որում հանրությունը բաժանված է ըստ պահանջմունքների։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը