Լրահոս

22.07.2011 11:39


«Anonymous» հակերային խումբը կոտրել է ՆԱՏՕ–ի համակարգչային պաշտպանական համակարգը

Ինչպես հաղորդում է «Ֆոքս նյուզ» գործակալությունը, «Anonymous» («Անանուն») կեղծանվամբ հայտնի  հակերային խումբը հայտարարել, թե  իրեն հաջողվել է կոտրել ՆԱՏՕ–ի  համակարգիչների անվտանգության համակարգը և ստանալ մեծ  քանակությամբ փաստաթղթեր ու գաղտնի  տեղեկատվություն։

Երեկ «Anonymous»–ը «Twitter» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է փաստաթղթեր ու  էլեկտրոնային հղումներ՝ «գաղտնի» բնութագրությամբ։

Փաստաթղթերում տեղեկություն կա նաև  Կոսովոյում Դաշինքի գործողությունների վերաբերյալ։

Գործակալությունը գրում է, որ «Anonymous»–ը հայտնի  է դարձել այն բանից հետո, երբ կոտրել է «WikiLeaks» սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի դեմ ԱՄՆ կառավարության գործողություններն այս կամ այն կերպ պաշտպանող բազմաթիվ խոշոր ընկերությունների կայքերը։

Այսպես, անցած տարվա դեկտեմբերին  «Anonymous» խմբի  հակերներին հաջողվել  էր ժամանակավորապես դադարեցնել «Mastercard» և «Visa» միջազգային վաճարային համակարգերի  աշխատանքը այն պատճառով, որ նրանք սառեցրել էին «WikiLeaks»–ի հաշիվները։

Այս խորագրի վերջին նյութերը