Քաղաքական

23.02.2022 09:49

Պարտավոր չեմ, և չեմ էլ մասնակցելու. Սեյրան Օհանյանի բացառիկ հարցազրույցը «Երկիրն այսօր»-ին

Պարտավոր չեմ, և չեմ էլ մասնակցելու. Սեյրան Օհանյանի բացառիկ հարցազրույցը «Երկիրն այսօր»-ին

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին իշխանականները որևիցե կարգավիճակով չեն տեսնի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում: «Երկիրն այսօր»-ին տված բացառիկ հարցազրույցում հաստատել է հենց Օհանյանը:

«Պարտավոր չեմ, և չեմ էլ մասնակցելու, նրանք չեն կարող օբյեկտիվ գնահատական տալ»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Նա պնդում է, որ իշխանականները չեն կարող օբյեկտիվ քննել պատերազմը, որը Արդբեջանը սանձազերծել է նրանց օրոք: Օբյեկտիվության համար նրանք առնվազն պետք է ապահովեին ընդդիմության համաչափ մասնակցությունը: Իսկ ստեղծված հանձնաժողովի նպատակը՝ մեղքը զինվորականների ու, հատկապես, միջին օղակի վրա բարդելն է: Առաջին իսկ օրվանից փորձում են շեղել աշխատանքների ուղղությունը՝ մեղավորությունը բարդել նախկինների, զինվորականների վրա:

Մանավանդ որ այս քննիչ հանձնաժողովում փորձագետների անվան տակ ընտրել են այնպիսի մարդկանց, որոնք որ իրենք պետք է պատասխան տան, որովհետև ռազմական և այլ կառույցներում պատասխանատու անձինք են եղել, թե Հայաստանում, թե Արցախի Հանրապետությունում:

Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ առաջիկայում «Հայաստան» խմբկացությունը հանդես կգա վերկուսակցական և արտախորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որտեղ ներգրավված կլինեն փորձառու մասնագետներ:

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը դեռ անհայտ կարգավիճակով մասնակցում է քննիչ հանձնաժողովի նիստերին, իր վերջին հարցազրույցում նշել է, որ նախկին ու ներկայիս բոլոր բարձրաստիճան զինվորականները պարտավոր են գալ քննիչ հանձնաժողով և պատասխանել հարցերին՝ միաժամանակ արդեն իսկ սլաքներ ուղղել այլ ուղղությամբ:

Աղբուրը՝ yerkirmedia.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։