ՌԴ-ն կոչ է անում այլ երկրներին ճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը այլ երկրներին կոչ է անում ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախությունը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։
«Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին հետեւել իր օրինակին»,-ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարությունում ընդգծվում է, որ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը հարկադրական եւ միակ ճիշտ որոշումն էր՝ Կիեւի ռեժիմի կողմից սպառնալիքների պայմաններում։ Այն թույլ կտա երաշխավորել տեղի բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը, պաշտպանել նրանց օրինական իրավունքներն ու շահերը։
«Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Դոնբասի բնակիչների ազատ կամարտահայտությունը՝ ՄԱԿ Կանոնադրության, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. Հռչակագրի... դրույթների հիման վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամաններ է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին, որոնց շրջանակում հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը ապահովել այդ տարածքներում խաղաղության պահպանումը։
Փետրվարի 22-ին ԴԺՀ եւ ԼԺՀ ղեկավարները վավերացրել են Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը։

Աղբյուրը՝ news.am