Էրդողանն անընդունելի է անվանել Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը
ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու Ռուսաստանի որոշումն անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է CNN Turk-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ճգնաժամի հենց սկզբից էլ ձգտում էր նվազեցնել լարվածությունը։
«Վերջին իրադարձությունների վերաբերյալ մեր ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանի որոշումը այսպես կոչված ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին հակասում է Մինսկի համաձայնագրերին: Ընդգծվել է, որ այդ որոշումը Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է»,-ասել է թուրք առաջնորդը լրագրողներին ինքնաթիռում՝ աֆրիկյան շրջագայությունից տուն վերադառնալիս:
Անկարան կողմերին կոչ է անում ողջախոհություն պահպանել, հավելել է թուրք առաջնորդը։
Միևնույն ժամանակ Էրդողանը Ուկրաինայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու Կիևի առաջարկը «դրական մոտեցում» է համարում։
Նրա խոսքով՝ Թուրքիան Ուկրաինայինախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կմասնակցի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am