Աշխարհ

22.02.2022 10:20


Պուտինը որոշում է ընդունել Դոնբասի տարածք ռուսաստանյան զորք մտցնելու վերաբերյալ

Պուտինը որոշում է ընդունել Դոնբասի տարածք ռուսաստանյան զորք մտցնելու վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել Դոնբասի տարածք ռուսաստանյան զորք մտցնելու վերաբերյալ։ Զինվորականները պետք է «գործողություններ իրականացնեն խաղաղության պահպանման համար»։

Բանակի ներգրավման մասին կարգադրությունը ներառված է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման հրամանագրերի մեջ։ Զինվորականները պետք է խաղաղություն ապահովեն մինչև բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրերի կնքումը։

Միևնույն ժամանակ Ղազախստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ ուժերը Դոնբասում չեն կարող օգտագործվել։ Ըստ նրա, դա արգելված է կազմակերպության կանոնադրությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հանդես են եկել այս որոշման դատապարտմամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը