Աշխարհ

22.02.2022 08:42


Մենք հաստատակամ և վճռական պատասխան կտանք․ ԵՄ-ն՝ Պուտինի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին

Մենք հաստատակամ և վճռական պատասխան կտանք․ ԵՄ-ն՝ Պուտինի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին

Եվրամիությունը դատապարտել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հայտնում է BBC-ն։

«Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ Մինսկի համաձայնագրերի կոպտագույն խախտում է»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«ԵՄ-ն եւ նրա գործընկերները դրան կպատասխանեն միասնությամբ, հաստատակամությամբ եւ վճռականությամբ՝ որպես Ուկրաինայի հետ համերաշխության նշան»,-ասել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը