ՆԱՏՕ-ում արձագանքել են Պուտինի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը
ՆԱՏՕ-ն դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը, հայտնում է BBC-ն։
«Ես դատապարտում եմ ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» եւ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ճանաչումը տարածելու Ռուսաստանի որոշումը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Դա էլ ավելի է խարխլում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, զրոյացնում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խախտում Մինսկի համաձայնագրերը, որոնց կողմ է նաեւ Ռուսաստանը»,-հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Իր հայտարարության մեջ նա կրկին մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար պատրվակ փնտրելու մեջ։

Աղբյուրը՝ news.am