Համացանցը ողողված է Պուտին-Նարիշկին երկխոսության դրվագով։ Ինչ խոսք՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը փոքր ինչ անհարմար դրության մեջ հայտնվեց Պուտինի հետ երկխոսության ժամանակ, բայց ամենակարեւորը դա չէ։ Պատերազմից 5 պակաս գտնվող մի ամբողջ գերտերության ղեկավար Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման հարցը երկրի Անվտանգության խորհրդի նիստի քննարկման թեմա է դարձրել ու քննարկում է ԲԱՑ՝ իր ժողովրդի ու ողջ աշխարհաքաղաքական կենտրոնների աչքի առջեւ։
Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի, իր ԱԽ քարտուղարի եւ յուր «ժողովրդավարների օթյակի» կողմից բռնապետ համարվող Պուտինն իր ժողովրդի աչքի առջեւ է կայացնում ճակատագրական որոշումները, մինչդեռ «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի ողբերգական փաստաթուղթը մեն-մենակ, բոլորից, այդ թվում թիմից /ականջդ կանչի Արարատ Միրզոյան/ թաքուն է ստորագրում։ Հանրապետության հրապարակը ագորա հռչակածը, մարդ, ով, հայտարարում էր, թե Արցախի հարցում ինչ փաստաթուղթ էլ լինի գալու եւ քննարկելու է ժողովրդի հետ, հիմա արդարանում է, թե ինչու էր թաքցնում բանակցային պրոցեսը սեփական «ժող․ ջանից» եւ հետին թվով փորձում համոզել, թե ինչ «վատ ժառանգություն» է ստացել։ Հիմա էլ հասարակության աչքից հեռու 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումն է փորձում թաղել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած/մեղա-մեղա/ քննիչ հանձնաժողովում։ Կայացնելիք որոշումների, առկա իրավիճակի մասին ընդդիմադիրների հարցապնդումներին էլ ի պատասխան՝ դե բա եկեք փակ նիստ անենք, պատմեմ։
Այնպես որ, հարգելի եվրոպացի գործընկերներ, հաջորդ անգամ ժողովրդավարության, թափանցիկության, ազատ խոսքի ու իշխանության հաշվետվողականության մասին հեքիաթներ պատմելու ու զեկույցներ գրելու ժամանակ մեր բաստիոնին հանգիստ թողեք։
«Բռնապետ» Պուտինն ու «ժողովրդավար» Նիկոլը

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից