59,3 հազար զինվորականներ կենտրոնացած են սահմանի մոտ. Շոյգո
Ընդհանուր առմամբ 59,3 հազար զինծառայողներ կենտրոնացած են Ուկրաինայի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի սահմանների մոտ: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
Փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի արտահերթնիստ է անցկացնում Դոնբասի իրադրության շուրջ:
«Ընդհանուր առմամբ իրավիճակը չափազանց լարված է... Պատրաստվում է կա՛մ մեծ լուրջ սադրանք, կա՛մ Դոնբասի հարցի լուծման ուժային տարբերակ»,-կարծում է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Շոյգուն հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները փետրվարի 19-20-ին 107 անգամ գնդակոծել են Դոնեցկը: Ավելի քան 70 դեպքերում ուկրաինացի զինվորականները ծանր սպառազինություն են օգտագործել։
Դոնբասում իրադրությունը սրվել է փետրվարի 17-ին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am