Կարծիք

21.02.2022 17:38


Ադրբեջանցի պատգամավորները մեր երկրում են այն ժամանակ, երբ Բաքուն պատանդ է պահում մեր ռազմագերիներին

Ադրբեջանցի պատգամավորները մեր երկրում են այն ժամանակ, երբ Բաքուն պատանդ է պահում մեր ռազմագերիներին

Հայաստան են ժամանել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման խորհրդարանի ինչ-որ պատգամավորներ։

Ահաբեկիչներին բնորոշ վարքագծով աչքի ընկած քաղցկեղային այս գոյացության ներկայացուցիչները մեր մայրաքաղաքում են այն ժամանակ, երբ Բաքվի բռնապետական վարչախումբը պատանդ է պահում մեր ռազմագերիներին, բռնազավթել է Արցախի Հանրապետության հսկայական տարածքներ, ադրբեջանական զինված բաշիբոզուկները հենց այս պահին բռնազվթման մեջ են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին մասեր։

Ուստի Բաքվի բարբարոս և ահաբեկիչ վարչախմբի յուրաքանչյուր ներկայացուցչի մուտք Երևան հավասարազոր է պատանդառու բռնազավթիչների ներթափանցմանը Հայաստանի սիրտ, իսկ դրանց ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը