Լրահոս

21.07.2011 18:01


Թունիսի նախկին նախագահի գործի լսումները հետաձգվել են

Թունիսի նախկին նախագահի գործի լսումները հետաձգվել են

Այսօր Թունիսի մայրաքաղաքում սկսվել են երկրի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալիի գործի լսումները։ Բեն Ալին հունվարին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո փախել էր Սաուդյան Արաբիա։ «ՌԻԱ նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ գործի լսումները սկսվել են մեղադրյալների բացակայությամբ։

Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս»–ը, պաշտպանության կողմի խնդրանքով լսումները հետաձգվել են մինչև հուլիսի 28–ը։

Հիշեցնենք, որ Թունիսի դատարանը հեռակա կերպով դատապարտել է բեն Ալիին և նրա կնոջը՝ Լեյլա Տրաբելսիին՝ նրանց մեղադրելով պետական միջոցները խոշոր չափերով գողանալու համար։ Դատարանը վճիռ էր կայացրել նրանց դատապարտել 35 տարվա ազատազրկման։ Դատարանը նաև պարտավորել էր ամուսիններին վճարել 71 մլն. թունիսական դինար (մոտ 37 մլն. եվրո) տուգանք։ Հուլիսի սկզբին դատարանը բեն Ալիին դատապարտել էր 15,5 տարվա ազատազրկման և պարտադրել վճարել 54 հազ. եվրո տուգանք։

Այս խորագրի վերջին նյութերը