Լրահոս

21.07.2011 17:53


Մանկական «Եվրատեսիլին» մասնակցելու համար Թուրքիան և Ադրբեջանը հայտ չեն ներկայացրել

Մանկական «Եվրատեսիլին» մասնակցելու համար Թուրքիան և Ադրբեջանը հայտ չեն ներկայացրել

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցի համար անցկացվող մրցույթի վերջնաժամկետը հետաձգվել է։ Այն պետք է մեկնարկեր հուլիսի 20-ից, սակայն հետաձգվել է մինչև օգոստոսի 20–ը։ Մանկական «Եվրատեսիլի» պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի խոսքերով՝ սա պայմանավորված է ամառվա հանգստյան օրերով. երեխաներից շատերը քաղաքից բացակայում են։ Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու արդեն 50 հայտ ստացել է։ Սեպտեմբերի 18-20-ին կայանալիք նախընտրական մրցույթում էլ պարզ կդառնա, թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը։

Մանկական «Եվրատեսիլին» մասնակցելու համար արդեն դիմել է 12 երկիր, իսկ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս չեն դիմել։

Մանկական «Եվրատեսիլի» պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը վստահեցրել է, որ ցանկացած պատվիրակության համար խաղաղ, անվտանգ և ուրախ ժամանց կապահովվի:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Երևանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը