Աշխարհ

21.02.2022 12:05


ԱՄՆ-ի դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել տարհանման ծրագրեր մշակել

ԱՄՆ-ի դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել տարհանման ծրագրեր մշակել

ԱՄՆ-ի դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել տարհանման ծրագրեր մշակել։

«Ստացվել են հարձակումների սպառնալիքներ առևտրի կենտրոնների, երկաթուղային կայարանների, մետրոյի կայարանների և այլ մարդաշատ վայրերի վրա խոշոր քաղաքներում, ներառյալ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի մոտ բարձր լարվածության գոտում»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Վերանայեք ձեր անձնական անվտանգության ծրագրերը։ Մշակեք տարհանման ծրագրեր, որոնք չեն ենթադրում ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը»,-հորդորել է դեսպանատունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը