Աշխարհ

21.02.2022 18:15


Գիտնականները պարզել են, որ հնագույն «մեգաջրհեղեղները» փոխել են երկրի կեղևի ուղղությունը

Գիտնականները պարզել են, որ հնագույն «մեգաջրհեղեղները» փոխել են երկրի կեղևի ուղղությունը

Երկրի վերջին խոշոր սառցե շրջանը հսկայական ջրի պաշարներ է հավաքել խոշոր սառցեբեկորներում: Իսկ հալոցքի ընթացքում ձևավորված հրհեղեղները ճեղքում էին ջրանցքերը մոլորակի մակերևույթին: Այդ մասին ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում, հաղորդում է Planet Today-ը:

Այդ հնագույն խոշորագույն ջրհեղեղներից մեկի մնացորդները դեռևս տեսանելի են Վաշինգտոնի արևելյան մասում, որն այսօր հայտնի է՝ որպես Չալենդ-Սկաբլենդ: Երկար ժամանակահատվածի ընթացքում երկրաբանները փորձում էին հասկանալ այդ ջրհեղեղների դինամիկ հատկությունները, երբ վերջերս կատարվել է առանցքային բացահայտումը:

Այդ հին սառցաբեկորներն այնքան մեծ էին ու ծանր, որ, փաստորեն, թեքել էին երկրային կեղևը: Երբ քաշը թեթևացել էր հալոցքի պատճառով, փոխվել է նաև այդ մեգաջրհեղեղի ընթացքը:

Օգտագործելով հնագույն մեգաջրհեղեղների մոդելավորումը՝ հետազոտողները որոշել էին ստուգել՝ արդյո՞ք կազդի սառցաբեկորների իզոստատիկ ուղղումը Սկեբլենդի երկու տեսանելի ուղիների վրա էրոզիայի և հոսքի երթուղու վրա:

Այժմ կա հնարավորություն օգտագործել ժամանակակից տոպոգրաֆիայի մեթոդները, որոնք թույլ են տալիս տեղեկանալ՝ ինչպիսի տեսք կարող էին ունենալ անցյալի լանդշաֆտները:

Համադրելով բոլոր տվյալները՝ երկրաբանները հասկացել են, որ սառցաբեկորների հալոցքի ազդեցությունը երկրի կեղևի վրա նույնպես, հավանաբար, դերակատարում է ունեցել այդ մեգաջրհեղեղների ուղղության ու վարքի վրա:

Գիտնականները ցանկանում են մոդելավորել մեգաջրհեղեղի անցյալ իրադարձությունները, որոնք ներառում են բազմաթիվ գործոններ, որոնցով պայմանավորվում է դրանց երթուղին: Այդուհանդերձ, կարևոր դերի հասկացողությունը, որը սառցե ժամանակաշրջանում երկրի կեղևի ձևափոխությունն ուներ հեղեղումների ու էրոզիայի դեպքում այդ հին մեգաջրհեղեղներում, ճիշտ ուղղությամբ քայլ է:

Հետազոտությունները նաև վկայում են, թե որքան դինամիկ էր երբևէ լանդշաֆտը: Երկրաբանական արտեֆակտները պատմում են երկրի մասին պատմությունը, որը նախկինում ենթարկվել է հսկայական ուժերի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը