Կարծիք

20.02.2022 17:42


Երկուշաբթին ԱԺ-ի համար լակմուսային է լինելու

Երկուշաբթին ԱԺ-ի համար լակմուսային է լինելու

Ողջունում եմ ԱԺ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» հայտարարության նախագիծը, ինչն առաջիկա երկուշաբթի պետք է քննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Կարծում եմ այն ազգային-պետական անվտանգային օրակարգը ներառող և ճշգրիտ քաղաքական, ռազմական ու ռազմավարական աղտորոշմամբ հայտարարարություն է, ինչի քվեարկության արդյունքները լակմուսային թութղթ կարող են դառնալ ներկա խորհրդարանին ամբողջական և վերջնական գնահատական տալու համար։ Եթե քաղաքական մեծամասնությունը բացասական եզրակացությամբ ներկայանա, ապա դա նշանակում է՝ նպաստել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից տարիներ շարունակ փայփայվող երազանքի իրականացմանը։ Թուրքիայի համար 44-օրյա պատերազմի հիմնական ակնկալիքներից մեկն այս ռազմավարական նշանակության հռչակագիրն ունենալ էր, ինչին, բայրաքթքարների միջոցով, կարողացավ տիրանալ։ Առավել ևս, եթե իշխող ուժը բացասական գնահատական տա ներկայացված նախագծին, ապա դրանով քաղաքական մեծամասնությունը ոչ միայն բացահայտ կնպաստի թուրք-ադրբեջանական թուրանական համատեղ ծրագրերի իրականացմանը, այլև, ըստ էության, իշխող ուժը յուրովի կչեղարկի ՀՀ հրչակագրի հիմնական դրույթները։

Ինչևէ՝ երկուշաբթին կտա այս հարցերի պատասխանը։

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը