ՀՀ շախմատի հավաքականը կրկին հաղթեց և շարունակում է մնալ առաջին տեղում
Քիչ առաջ ավարտվեց Չինաստանում շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ մրցափուլը, որտեղ Հայաստանի մրցակիցը Չինաստանի հավաքականն էր։ Մեկօրյա հանգստից հետո շարք էր վերադարձել հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը։ Մեր շախմատիստները հաղթեցին 2,5։1,5 հաշվով։ Հաղթական միավորը թիմին բերեց Գաբրիել Սարգսյանը։ Նրա խաղընկերները՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղացին։
Այս հաղթանակից հետո Հայաստանի թիմը, վաստակելով 8 միավոր, պահպանեց իր առաջատար դիրքը մրցաշարային աղյուսակում։
Տեղեկացնենք, որ հաջորդ մրցափուլում Հայաստանի մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է լինելու, որն իր ակտիվում ունի 3 միավոր։