Հակառուսական դիսկուրսը Բաքվում․ ինչպես է «Շուշիի հռչակագիրը» վհուկների որսի պատճառ դառնում
Այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» գրեթե միաժամանակյա վավերացումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակառուսական քարոզչության պոռթկում է առաջացրել ադրբեջանական մամուլում, նկատելի են Հարավային Կովկասում Ռուսաստանի դերն ու գործոնը բացասական երանգով ներկայացնելու փորձեր։
Ադրբեջանական իշխանություններին հավատարիմ, երբեմն էլ՝ հենց նրանց կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ադրբեջանական պարբերականներում Մոսկվային ներկայացնում են գրեթե օկուպանտի դերում, որի խաղաղապահները «չգիտես ինչու ժամանակավոր տեղակայված են ադրբեջանական տարածքներում», իսկ նյուզմեյքերները խոսում են «Ադրբեջանում ռուսական հինգերորդ շարասյան դեմ պայքարի» մասին։
Ընդ որում հարկ է նկատել, որ պաշտոնական մակարդակում հանրապետությունը բավականին բարեկամական տրամադրվածություն է ցուցաբերում Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այդ մասին է վկայում, օրինակ, նախագահ Իլհամ Ալիևի սպասվող այցը Ռուսաստան։ Սակայն գլոբալ առումով իրավիճակը դրանից չի փոխվում։
Դժվար չէ կռահել, թե ով է թեժացնում այդպիսի տրամադրությունները և թե ինչպիսին են նմանօրինակ հայտնությունների պատվիրատուների հեռուն գնացող ծրագրերը։ «Շուշիի հռչակագիրը» վերջնականապես ամրապնդեց Բաքվի վրա Անկարայի ռազմաքաղաքական «խնամակալությունը», և ապշերոնյան ԶԼՄ-ների ամբողջ «հայրենասիրական» հոխորտանքը այսպես թե այնպես ուղղված է Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելուն։
Արևելագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով, մի կողմից՝ «Շուշիի հռչակագրի» ստորագրումը, որն, ըստ էության, ռազմական միություն է, Ադրբեջանում որոշակի պատրանքներ է ստեղծել այն մասին, որ Անկարան կարող է աջակցել և կաջակցի Բաքվին Մոսկվայի հետ նրա քաղաքական դիմակայության դեպքում:
Փորձագետը դա մոլորություն է համարում՝ նշելով, որ Թուրքիան ու Ռուսաստանը շատ տարբեր քաշային կարգեր ունեն։ Ռուսաստանը համաշխարհային գերտերություն է, այն դեպքում, երբ Թուրքիան խոշոր տարածաշրջանային դերակատար է, որի գերիշխանությունը վիճարկվում է նույն տրամաչափի մի շարք այլ ուժերի կողմից։
Մյուս կողմից, Ադրբեջանում շատ մեծ անհանգստություն կա Արցախում ռուս խաղաղապահների ներկայության կապակցությամբ։ Եվ Բաքվում արդեն հիմա քարոզչական հող են նախապատրաստում՝ նպատակ ունենալով հասնել խաղաղապահների դուրսբերմանը նրանց տեղակայման ժամկետի ավարտից հետո, այսինքն՝ 2025 թվականին։ Բաքվի վերջնական նպատակն է Արցախը տեսնել առանց ռուս խաղաղապահների, իսկ հետո՝ առանց հայ բնակչության։
«Կա ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք՝ կապված արդեն ռուս-թուրքական հարաբերությունների հետ։ Այս հարաբերություններն այսօր շատ երկիմաստ են, հատկապես ուկրաինական հարցում։ Անկարան զինում է Կիևին, անօդաչու սարքեր է մատակարարում նրան և զբաղվում է ակտիվ դիվանագիտական աջակցությամբ։ Դրանով կարելի է բացատրել նաև հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում։ Չմոռանանք նաև Իլհամ Ալիևի՝ վերջերս Կիև կատարած այցի, ՎՈՒԱՄ հակառուսական նախագծի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) վերակենդանացման փորձերի մասին»,-ասաց Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական էլիտայի, հատկապես՝ ռազմական էլիտայի շատ ներկայացուցիչներ, կրթություն են ստացել Թուրքիայում և Անկարայի քաղաքականության ակտիվ լոբբիստներն են, թուրքական «փափուկ ուժի» քաղաքականությունը, պանթյուրքական գաղափարներն ու հայացքները կրողները։ Ակնհայտ են ազգայնականության, հակառուսական, հակահայկական և հակաիրանական քաղաքականության միանգամայն հստակ ուրվագծերը։
Այս պայմաններում Հայաստանն իր հերթին պետք է առավելագույն ձգտում ցուցաբերի Ռուսաստանի հետ մերձեցման և Մոսկվայի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ուժեղացման հարցում, համոզված է մեր զրուցակիցը։
Ռազմավարական միության խորացումից մեծապես կախված է Հայաստանի ռազմական ներուժի վերականգնումը, նրա զինված ուժերի զինանոցի համալրումն ու սպառազինումը։ Միևնույն ժամանակ, Մոսկվայում պետք է հասկանան, որ ցանկացած զիջում Ադրբեջանին, նույնիսկ փոքր սահմանային հատվածների տեսքով (Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում) կարող է ավելացնել Բաքվի ախորժակը։ Բացի այդ, նման զիջումները Բաքվին ռուսական շահերի ուղեծիր չեն վերադարձնի։ Ոսկանյանը կարծում է, որ Ադրբեջանն անդառնալիության կետը վաղուց արդեն անցել է, և մենք գործ ունենք թուրքամետ հասարակության հետ։
Թվում է, թե նման իրավիճակում Հայաստանը պետք է առավելագույն քաղաքական ռացիոնալություն ցուցաբերի։ Ցավոք, հակառուսական տրամադրություններ ժամանակ առ ժամանակ դրսևորվում են նաև հայ հասարակության շրջանում։
Որոշակի շրջանակներում նաև ինչ-ինչ պատրանքներ կան այն մասին, որ «արտասահմանը մեզ կօգնի», միայն այն տարբերությամբ, որ դա թուրքական «արտասահմանը» չէ, ինչպես Ադրբեջանի դեպքում, այլ եվրոպականն ու ամերիկյանը։ Բայց աշխարհագրությունը, ինչպես ասում են, ոչ ոք չի չեղարկել, և որքան հեռու է «արտասահմանը», այնքան ավելի ուժեղ է այդ հույսերի պատրանքային լինելը։
Ոսկանյանի տեսանկյունից՝ Երևանի և Մոսկվայի շահերը շատ աշխարհաքաղաքական սյուժեներում համընկնում են, և դա առաջին հերթին վերաբերում է թուրքական զավթողականությանը։ Այդ ֆոնին, ինչպես նաև հաշվի առնելով Արցախում խաղաղապահների գործոնը, Հայաստանում հակառուսական տրամադրություններ ձևավորելու փորձերը հակատրամաբանական են։
Հենց ազգայնականությունն էլ, ըստ էության, ավելի շուտ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ է ենթադրում, քան անտագոնիզմ ու մերժողականություն։ Այդ են վկայում նաև պատմական իրողությունները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am