Լրահոս

20.02.2022 10:03

ՀԱՊԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել Դոնբաս՝ Ուկրաինայի համաձայնության և ՄԱԿ-ի մանդատի առկայության դեպքում․ Զաս

ՀԱՊԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել Դոնբաս՝ Ուկրաինայի համաձայնության և ՄԱԿ-ի մանդատի առկայության դեպքում․ Զաս

ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը Դոնբասի հակամարտության գոտում հնարավոր կլինի ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատի եւ Կիեւի համաձայնության դեպքում։ Այս մասին շաբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հիպոթետիկորեն դա հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը, ի վերջո, սա նրա տարածքն է, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը, եւ անհրաժեշտ է նաեւ, որ այս որոշումը պաշտպանվի մեր բոլոր կառավարությունների կողմից»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն այժմ իրավիճակը վտանգավոր ուղղությամբ է զարգանում։ «Ես չեմ հավատում, որ այժմ ամեն ինչ կարող է վերադառնալ այն վիճակին, երբ տանկերը մնացել են իրենց բազաներում, իսկ զինվորները՝ զորանոցներում։ Հիմա պետք է գիտակցել բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը եւ համաձայնության գալ։ Այսպիսին է նոր իրականությունը»,-ասել է Զասը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։