Լրահոս

21.07.2011 17:36


Լիբիայի ապստամբները խոստացել են մի քանի օրում հասնել մինչև Տրիպոլի

Լիբիայի ապստամբները խոստացել են մի քանի օրում հասնել մինչև Տրիպոլի

Լիբիացի ապստամբների ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ Արևմուտքի «ոչ մեծ օգնությամբ» իրենք կարող են «շատ արագ» հասնել մայրաքաղաք Տրիպոլի։ Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, նրանք նման հայտարարություն են արել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ հանդիպելուց հետո։

Միսրաթի ապստամբների առաջնորդ Սուլեյման Ֆորտիան պարզաբանել է, թե «ոչ մեծ օգնությունը» զենքն է, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար, իսկ «շատ արագը» հաշված օրերն են։

Փարիզում բանակցություններն ընթանում էին ապստամբների կողմից Բրեգա քաղաքի վրա հարձակման համապատկերում, որտեղ տեղակայված է խոշոր նավթավերամշակող գործարան։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիրների ուժերը շրջապատել են այդ բնակավայրը, սակայն մինչ այժմ չեն համարձակվում գրոհել այն։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ–ի ուղղաթիռները ոչնչացնում են այն բոլոր ավտոմեքենաները, որոնց միջոցով Քադաֆիին հավատարիմ զորքերը փորձում են զենք–զինամթերք մատակարարել քաղաքի ուժերին։

Այս խորագրի վերջին նյութերը