Լրահոս

21.07.2011 15:43


Սերժ Թանկյանը Երևանում համերգ կունենա

Սերժ Թանկյանը Երևանում համերգ կունենա

Ամերիկյան հայտնի ռոք խմբի՝ «System of a Down»–ի մեներգիչ Սերժ Թանկյանն օգոստոսի 14-ին Երևանում հանդես կգա բացօթյա անվճար համերգով։ Մինչև 20 000 հանդիսատեսի համար նախատեսված այդ համերգը տեղի է ունենալու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում: Թանկյանը հանդես է գալու մեր երկրի դասական ոճի ավելի քան 40 երաժիշտների ուղեկցությամբ: Համերգի դիրիժորը լինելու է Համիշ ՄքՔիշը, ով հատուկ է հրավիրվել Ավստրալիայից։

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը 2010թ. մենահամերգով հանդես է եկել Երևանում։ Հնարավոր է, որ 2011թ. վերամիավորված և Եվրոպայում համերգային շրջագայություն սկսած «System of a Down» խումբը 2012թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ողջ կազմով համերգ տա Հայաստանում:

Խոսակցություններ կան նաև, որ «System of a Down»–ը Ադրբեջանում կայանլիք «Եվրատեսիլ–2012»–ին պետք է ներկայացնի Հայաստանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը