Կարծիք

19.02.2022 10:46


Տպավորություն կա, որ քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում

Տպավորություն կա, որ քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում

Որքան ավելի մանրամասն իշխանության և նրան հարակից տարբեր դեմքեր փորձում են «հիմնավորել» քննիչ հանձնաժողովի աշխատանքների «անաչառությունը» այնքան ավելի հստակ է դառնում դրա իրական նպատակները։

Ուշադիր նայեք քննիչ հանձնաժողովի անդամների, արտախորհրդարանական հնչեղ անուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ինչ նպատակով են նրանք մասնակցելու քննիչի աշխատանքներին։

Տպավորություն կա, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում, թե ով որ ուղղությամբ պետք խոսի և զարգացնի իշխանական ավանդական կարգախոսները, նույնիսկ նախատեսված թեզերի անոնսներն է արդեն վազող տողով գնում։

Կրկնում եմ՝ սա ոչ թե ենթադրություն կամ կանխատեսում է, այլ արդեն հնչող հայտարարություններից արված ծաղկաքաղ։

Թե բա վերահսկող գործառույթ։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը