Նախորդ գիշեր Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում ավտոբուսն ընկել է անդունդը: Այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը։ 6 մարդ մահացել է, այդ թվում` երկու երեխա, 4-ը`վիրավորվել:
Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 2–ին էլ Թուրքիայի Զոնգուլդաք նահանգում ձորն է ընկել ուղևորատար մի ավտոբուս։ Այն ժամանակ զոհվել էր 3, վիրավորվել 34 մարդ։
Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել 2010թ. հոկտեմբերի 8–ին։ Անթալիայի առողջարանային Քեմեր քաղաքում ավտոբուսն ընկել էր 30-մետրանոց անդունդը: Այն տեղափոխում էր հինգաստղանի «Katamaran Resort» հյուրանոցի աշխատակիցներին: 4 մարդ զոհվել էր, 23-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Թուրքիայում ավտոբուսն ընկել է անդունդը

7or.am