Փաշինյանի հռչակած «Հայկական խաչմերուկը» Սյունիքը զավթելու համար դրված ական է. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Կառավարության փետրվարի 17-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախորդ իշխանությունների կողմից սկիզբ դրված մեծամասշտաբ ներդրումային ծրագրերից հերթականի՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման մասին, այն համարեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ներդրումային ծրագիրն ու հավելեց. «Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», և հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի հռչակած «Հայկական խաչմերուկ»-ի մասին՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ ի տարբերություն Հայաստանի համար գերկարևոր Հյուսիս-Հարավ ճանապարհի, Արևելք-Արևուտքն ամենևին էլ չի բխում հայկական պետության շահից, որովհետև այն հենց թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է։
«Շատ մեծ հարգանք ունենալով լրագրողների հանդեպ, այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ՝ լրագրողական ինքնությունը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանին։ Նա անընդհատ փնտրում է հետաքրքիր վերնագրեր։ «Հայկական խաչմերուկ» ասվածը շատ լավ վերնագիր է, բայց այն հայկական պետականության, նրա ռազմավարության հետ կապ չունի։
«Հայկական խաչմերուկին» 100 տարի է՝ ձգտում են հասնել Թուրքիան ու Ադրբեջանը, որը նրանց համար ունի ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական նպատակ։
Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե տնտեսական այլ քաղաքական նպատակ, ուստի ական է՝ դրված Հայաստանի տակ։ Ական է դրվում Սյունիքում, որը պայթելու է, որովհետև եթե թուրքական, անգամ ոչ թե՝ ճանապարհ, այլ՝ մի նեղ արահետ ձևավորվեց, ապա մեկ է՝ դա դառնալու է ճանապարհ ու վերածվելու Սյունիքը զավթելու միջոցի, և հիմա նաև հենց դա անվանում է «Հայկական խաչմերուկ»»,-ասաց թուրքագետը՝ ընդգծելով, որ Փաշինյանը մտել է բառախաղի մեջ՝ լրագրողական վերնագրերի փնտրտուքով, մինչդեռ նման պահվածքը պետական գործչի համար անընդունելի է։
Դիտարկմանը՝ իսկ գուցե «Հայկական խաչմերուկ»-ը ոչ թե լավ վերնագրի փնտրտուքի մեջ գտնվող նախկին լրագրող Փաշինյանի ստեղծագործական մտքի թռիչքն է, այլ պարտադրված օրակարգ՝ հաշվի առնելով այն, որ 2021 թվականին սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը լրատվամիջոցներին ասել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը քաղաքական խնդիր է, և եթե Փաշինյանը ցանկանում է իր հետ հանդիպել, ապա պետք է նախապես որոշ քայլեր ձեռնարկի, թուրքագետը վստահեցրեց՝ այո, թուրքական կարևորագույն նպատակները, որոնք մեզ համար եղել են կարմիր գծեր, հիմա այս իշխանությունները դրել են շրջանառության մեջ ու փորձում են զերծ մնալ քննադատություններից՝ որոշ ձևակերպումներ խմբագրելով ու այլ անուններ տալով, որոնք, սակայն, չեն փոխում իրական բովանդակությունը. իշխանությունը որոշ ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «միջանցք» , «ցեղասպանություն», իր խոսույթում չի գործածում, բայց գործնական քայլերով գնում է թուրքական կողմից դրանց վերաբերյալ պայմանների բավարարման։
Անդրադառնալով Փաշինյանի հաջորդ հայտարարությանը, թե Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում, Մելքոնյանը չբացառեց, որ պայմանագրեր կնքվեն՝ փոխզիջման արդյունքում որոշ վտանգավոր բառեր հանելով, բայց թուրքական պայմանները պահպանելով։
««Միջանցք», «Ցեղասպանության հարց», «Կարսի պայմանագիր». նման ձևակերպումները գուցե հանեն, բայց միևնույն է, Թուրքիան չի գնալու իր նախապայմանների չեղարկման»,-ասաց Մելքոնյանը։
Թուրքագետն անդրադարձավ նաև փետրվարի 24-ին սպասվող Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպմանն ընդառաջ՝ փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հանդիպմանը։
Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ իր համար անհասկանալի է, երբ նույն սեղանի շուրջ տեսնում է պատմաբան Աշոտ Մելքոնյանին, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին և Ստոպյա Սաֆարյանին կամ Ռիչարդ Կիրակոսյանին, որովհետև, եթե իր ավագ գործընկերների՝ Մելքոնյան, Սաֆրաստյան, դիրքորոշումն ակնհայտ է և բխում է հայկական շահից, ապա մյուս երկուսի դեպքում հայկական շահի ընկալումը տարբեր է ու անհասկանալի։
«Այդ հանդիպման մասնակիցների հետ իմ ավագ գործընկերների մոտեցումները հայկական շահի վերաբերյալ չեն խաչվում, բացի այդ, նրանք նաև պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպե՞ս է հնարավոր այդ դեպքում գնալ ու հարց քննարկել: Կարծում եմ, որ իմաստ չուներ հանդիպել այս իշխանության ներկայացուցիչների հետ ու քննարկել այն, ինչը նրանք արդեն որոշել են. չէ՞ որ մինչև բանագնացների նշանակումը փորձագետների հետ անգամ չեն հանդիպել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով՝ սա իշխանությունների իմիտացիոն քայլերից մեկն է և նպատակ ունի տպավորություն ստեղծել, թե նրանք հարգում են մասնագիտական կարծիքը։