ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը հայտարարել է, որ ձգձգվող հակամարտությունները համարվում են ամենաարդիական խնդիրը, քանի որ դրանք խոչընդոտում են տարածաշրջանի բոլոր ոլորտների զարգացմանը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների ձևաչափը, և հենց ԵԱՀԿ–ը՝ անվտանգության համընդհանուր հայեցակարգով և լայն անդամությամբ, ամենալավ ատյանն են այս հիմնահարցի լուծման նպատակով Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար։
«Այնուամենայնիվ, Մինսկի խումբը չի կարող որոշում ընդունել հակամարտության կողմերից մեկի օգտին։ Կողմերը պետք է անձամբ համաձայնության գան։ Որոշումը պետք է փոխզիջումային լինի, և հետևաբար՝ երկու կողմն էլ պետք է զիջումների գնան իրենց որոշ պահանջների մեջ»,–ասել է Սոարեշը։
Նրա խոսքերով՝ հակամարտության կողմերի համար սա դժվարին և ցավագին գործընթաց է։ Սակայն խաղաղ լուծումը առաջ գնալու միակ կենսական ճանապարհն է։
Ժոաո Սոարեշ. «Ձգձգվող հակամարտություններն ամենաարդիական խնդիրն են»