Լրահոս

21.07.2011 14:27


Բարաք Օբաման իր «Գազանի» հետ տուգանվել է 180 դոլարով

Բարաք Օբաման իր «Գազանի» հետ տուգանվել է 180 դոլարով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տուգանվել է 180 դոլարով Անգլիա կատարած իր այցի ժամանակ ճանապարհային կանոնները խախտելու համար։ Նա չի վճարել տրանսպորտային միջոցներով գերբեռնված տարածք կամ մայրաքաղաքի կենտրոնական մաս մտնելու 16 դոլար վճարը և տուգանվել է 180 դոլարով: Օբաման իր զրահապատ «Կադիլակն» անվանում է «Գազան»։ Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Լոնդոնի քաղաքապետն ասել է, որ իրենց երկրում բոլորը, այդ թվում՝ նախագահները, պետք է պահպանեն կանոնները, և «Գազանը» կստանա իր պատիժը:

Այս խորագրի վերջին նյութերը