Քաղաքական

18.02.2022 13:09

Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը (տեսանյութ)

Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը (տեսանյութ)

Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Քիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որի մշակման աշխատանքները դեռևս ամիսներ առաջ մեկնարկել էին կառավարությունում: Մենք քաջ գիտակցում ենք, որ ունենք սահմանափակ իրավական մեխանիզմներ ՝ օրենքում նշված գործառույթներն իրականացնելու և նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր ենք առավելագույնս օգտագործել առկա իրավական և քաղաքական մեխանիզմներն այդ ուղղությամբ։ Արցախի Հանրապետության տարածքները պետք է դեօկուպացվեն, և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց տները»,-գրել է Բեգլարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։