Լրահոս

21.07.2011 14:06


Հայտարարություն ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի կապակցությամբ

Հայտարարություն ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի կապակցությամբ

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացի մասին իրենց դիրքորոշումն են հայտնել 58 ազգային և ռազմահայրենասիրական կազմակերպություններ և մոտ 100 կամավորական ջոկատների հրամանատարների կողմից կազմավորված կազմկոմիտեի անդամներ։ Կազմկոմիտեի նախագահ, «Գոյամարտ» համազգային կուսակցության նախագահ Սերժ Ղազարյանն ասել է, որ ժողովուրդը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային ընթացիկ գործընթացից և միջազգային կազմակերպությունների երկակի ստանդարտներից։

Այդ կապակցությամբ նրանք հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ Մինսկի խմբի համանախագահներից պահանջում են վերանայել առաջարկված երեք գերակա սկզբունքները (ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականության սկզբունք և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում) և հարցը տեղափոխել իրավական դաշտ։

Կազմկոմիտեն ՀՀ նախագահից պահանջում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում հրաժարվել մադրիդյան, ինչպես նաև անցյալում պարտադրված, իրականությունը խեղաթյուրած այլ որակի ձևակերպումներից, բանակցություններ վարել միմիայն ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցությամբ և չեղյալ հայտարարել հայ–թուրքական արձանագրությունների ստորագրությունները։

«Փառապանծ ազատամարտիկների ռազմահայրենասիրական միության» նախագահ Գրիշա Սարգսյանն էլ հավելել է, որ ՀՀ նախագահին կոչ են անում հանդես գալ հաղթանակած պետության դիրքերից և անձամբ թելադրել կամքը, ոչ թե հավասարը հավասարի հետ նստել բանակցության սեղանի շուրջ։

–Մենք արյունով ազատագրած հողը չենք պատրաստվում զիջել,–նշել է Գ. Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը