Քաղաքական

17.02.2022 14:09

ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը. Եվրախորհրդարան

ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը. Եվրախորհրդարան

ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության մասին 2021թ. հաշվետվությունում։

Հաշվետվությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ԵՄ և անդամ պետությունների մասնակցությունը Հարավային Կովկասում կայունության ապահովմանը և տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների ազդեցությանը և միջամտությանը դիմակայելու գործին։

Հաշվետվությունը ԵՄ-ին, նրա անդամ պետություններին և մարդու իրավունքների գծով փոխնախագահին կոչ է անում ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման որոնումներին և կանխել լարվածության հետագա թեժացումը տարածաշրջանում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա հետպատերազմյան հարցերի լուծման (ներառյալ սահմանագծումը և բոլոր ռազմագերիների ազատ արձակումը) համար։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այդ հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և իրավահավասարության, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,-ասվում է փաստաթղթում, որով Մինսկի խմբին կոչ է արվում շտապ վերադառնալ իր միջնորդական դերին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։