Լրահոս

21.07.2011 13:42


Գագիկ Մինասյան. «Բոլորս միասին խելքի եկանք»

Գագիկ Մինասյան. «Բոլորս միասին խելքի եկանք»

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ ասել է, որ յուրաքանչյուր ոք պետք է ամեն ինչ անի, որ այս ձեռնարկը լավ ընթացք ունենա։

–Որպեսզի կարողանանք տեսնել՝ այս երկխոսությունն ինչ դրական արդյունք կունենա հասարակության համար, պետք է իրավիճակը համեմատենք այն երկրների  հետ, որտեղ առճակատում կա անհանդուրժողական ընդդիմության և իշխանության միջև։ Հիշե՛ք, թե մարտի 1–ն ինչ  ծանր հետևանքներ ունեցավ բոլորիս համար, և եթե մենք ունենայինք նման հարթակ ու նման ըմբռնում իշխանության և ընդդիմության միջև, և այդ ըմբռնման արդյունքում  գայինք ընդհանուր  լուծումների, ապա դա տեղի  ունենալ չէր կարող,–ասել է նա։

Հարցին՝ չէ՞ որ 2008–ին նույն դեմքերն էին, ի՞նչ փոխվեց, Գագիկ Մինասյանը պատասխանել է, որ բոլո՛րս ենք հասունացել։

Բոլորս միասին խելքի եկանք։ Սովորաբար իմաստությունը գալիս է փորձից, և շատ հեշտ է այդ իմաստության պակասի պարագայում ինքդ քեզ համոզել, որ բարդ խնդիրները մեկ–երկու քայլով կարելի է լուծել։ Եթե այդպես լիներ, ապա մարդկությունը դաժան փորձությունների հիման վրա չէր զարգանա։ Հետևաբար, այդ հարցի պատասխանը մեկն է՝ բոլո՛րս ենք հասունացել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը