Քաղաքական

17.02.2022 12:15

«Շուշիի հռչակագիրը» ցույց է տալիս՝ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել՝ ոչ հօգուտ մեզ․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Շուշիի հռչակագիրը» ցույց է տալիս՝ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել՝ ոչ հօգուտ մեզ․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ձեւացնել, թե մեր շուրջը ոչինչ չի կատարվում, պետական հանցագործություն է։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» մասին հարցին։

«Հռչակագրում խոսվում է Հարավային Կովկասում ոչ մեր օգտին ընթացող լուրջ աշխարհաքաղաքական գործընթացների մասին։ Այսպիսի արտահայտություն կա՝ «дырка от бублика», եթե այսպես գնա, դա ենք դառնալու։ Այս հռչակագիրն ֆիքսում է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների ձեւավորումն Ադրբեջանի հետ»,-նշեց Քոչարյանը։

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությունները՝ Հայաստանի, սպառնալիքն անհաղթահարելի են համարում։ Եւ միշտ այդպես են մտածել: Պարզապես, մի րոպեում իշխանության գալով, փորձեց ինչ-որ չափով թաքցնել այդ մոտեցումները, բայց իրականում, եթե նայենք նրանց քաղաքական թիմի կենսագրությանը եւ ավելի վաղ արտահայտած մտքերին, լիովին տեղավորվում է այս հայեցակարգի մեջ։ Դա փաստ է»,-ասաց նախկին նախագահը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։