Արցախը հայկական է և երբեք Ադրբեջանի մաս չի դառնա, մնացյալն ուրացում է և դավաճանություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 31 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքը։
Այն մասնավորապես ամրագրեց, որ Բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, և նրա վրա տարածվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության գործողությունը:
Օրենքը սահմանեց, որ Բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների և մշակութային և բնության ժառանգության պաշտպանության պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։
Բռնազավթած տարածքներում գտնվող գույքը, հայ ժողովրդին պատկանող պատմամշակութային, կրոնական և բնության օբյեկտները, ոչ նյութական մշակութային օբյեկտները հանդիսանում են հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասը։
Հ․Գ․ Արցախն հայկական է և երբեք Ադրբեջանի մաս չի դառնա։ Մնացյալն ուրացում է և դավաճանություն․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից