Կարծիք

16.02.2022 20:17


Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը՝ վերանայել ու անվավեր ճանաչել Ա. Ղազինյանի նկատմամբ 300000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին որոշումը Հասարակություն

Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը՝ վերանայել ու անվավեր ճանաչել Ա. Ղազինյանի նկատմամբ 300000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին որոշումը Հասարակություն
Առավոտը բարի չէր ժամանակավոր կառավարության և ոստիկանության համար
ՀՀ վարչական դատարանը ՎԴ/7270/05/21 գործով բավարարել է Իմ կողմից կազմված պարտավորեցման հայցը և պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը վերանայել ու անվավեր ճանաչել Artur Ghazinyan-ի (Արթուր Ղազինյանի) նկատմամբ 300000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին 20.10.2020 թվականի թիվ 000000001982 որոշումը:
Այդ որոշմամբ տուգանք էր նշանակվել կառավարության կողմից ռազմական դրության ընթացքում կարծիքի արտահայտման ազատության ապօրինի սահմանափակումը ենթադրաբար խախտելու հիմքով, մինչդեռ իրականում ներկայացվել էր իրականությունը պատերազմի վերաբերյալ:
Սա յուրահատուկ հաղթանակ է նրանով, որ այս անգամ հայցադիմումը ոչ թե վիճարկման էր, այլ պարտավորեցման, այսինքն դատարանը ոչ թե ինքն է անվավեր ճանաչում վարչական ակտը, այլ օրենքի ուժով ստիպում է ոստիկանությանը անվավեր ճանաչել իր իսկ կողմից կայացված վարչական ակտը:
Շնորհակալություն
Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը