Իշխանությունը բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց պատրաստ է այն քննարկել
Մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ԳագիկՄինասյանն անդրադարձել է ՀԱԿ–իշխանություն երկխոսությանն ու նշել, որ ձևավորված աշխատանքային խմբերի շրջանակում քննարկվելու են տարբեր հարցեր, որոնք ծառացած են մեր երկրի առջև։
Հարցին՝ հնարավո՞րէ՝արտահերթընտրություններիվերաբերյալ ևս քննարկումներլինեն,նապատասխանել է՝ եթեորևէհարցիշուրջ վստահեսքոդիրքորոշմանմեջ, ապաչպետքէվախենասայդ հարցիքննարկումից։
–Մենք այն տեսակետին ենք, որ այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հիմնավոր է, որևէ վտանգ չենք տեսնում այդ քննարկումներից և ակնկալում ենք, որ մեր գործընկերների կարծիքն ու վերաբերմունքը ցանկացած հարցի վերաբերյալ կլինեն նույնը, և իրենք ևս չեն վախենա իրենց դիրքորոշումները քննարկել դիմացինի հետ ու լսել նրա հակափաստարկները, և եթե կան զորեղ հակափաստարկներ՝ փոխելու այդ դիրքորոշումը,–ասել է Գագիկ Մինասյանը։
Հարցին, թե հստակդիրքորոշում ասելով՝նկատիունի այն, որիշխանությունըբացառումէարտահերթընտրությունների անցկացումը, բայցպատրա՞ստ էդրանքքննարկել,նապատասխանելէ՝այո։
Իշխանությունը բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց պատրաստ է այն քննարկել
Մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն անդրադարձել է ՀԱԿ–իշխանություն երկխոսությանն ու նշել, որ ձևավորված աշխատանքային խմբերի շրջանակում քննարկվելու են տարբեր հարցեր, որոնք ծառացած են մեր երկրի առջև։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ևս քննարկումներ լինեն, նա պատասխանել է՝ եթե որևէ հարցի շուրջ վստահ ես քո դիրքորոշման մեջ, ապա չպետք է վախենաս այդ հարցի քննարկումից։
–Մենք այն տեսակետին ենք, որ այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հիմնավոր է, որևէ վտանգ չենք տեսնում այդ քննարկումներից և ակնկալում ենք, որ մեր գործընկերների կարծիքն ու վերաբերմունքը ցանկացած հարցի վերաբերյալ կլինեն նույնը, և իրենք ևս չեն վախենա իրենց դիրքորոշումները քննարկել դիմացինի հետ ու լսել նրա հակափաստարկները, և եթե կան զորեղ հակափաստարկներ՝ փոխելու այդ դիրքորոշումը,–ասել է Գագիկ Մինասյանը։
Հարցին, թե հստակ դիրքորոշում ասելով՝ նկատի ունի այն, որ իշխանությունը բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց պատրա՞ստ է դրանք քննարկել, նա պատասխանել է՝ այո։
7or.am