Քաղաքական

16.02.2022 14:20

Կոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը. փաստաբանը դիմել է ԲԴԽ

Կոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը. փաստաբանը դիմել է ԲԴԽ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ նշելով, որ կոպիտ կերպով խախտվում է դատավորի կրթության իրավունքը։

Փաստաբանի դիմումում նշվում է, որ Բորիս Բախշիյանը, մինչև կալանավորվելը, որպես հատուկ դիմորդ՝ ընդունելության համար դիմել էր ՀՀ փաստաբանական դպրոց, անցել էր համապատասխան փուլերով ու 2022 թվականի փետրվարի 17-ին պետք է մասնակցեր ընդունելության բանավոր քննության փուլին։

Համաձայնություն ստանալու համար Երեմ Սարգսյանը դիմել է քրեական վարույթն իրականացնող մարմնին, սակայն վերջինս չի թույլատրել, որպեսզի դատավոր Բորիս Բախշիյանն իրացնի կրթության իր իրավունքը։

«Ակնկալում եմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ակտիվ միջամտությունը դատավոր Բորիս Բախշիյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կրթական իրավունքի իրացումն անխոչընդոտ ապահովելու հարցում»,-նշված է փաստաբանի դիմումում։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հունվարի 31-ին ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդությունները:։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։