Լրահոս

21.07.2011 12:41


Սերժ Սարգսյանն անհարմար դրության մեջ չի՞ դրել հանրապետականներին

Սերժ Սարգսյանն  անհարմար  դրության մեջ չի՞ դրել հանրապետականներին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Միանսյանն անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ ասել է, թե հույս ունի, որ առաջին հանդիպումից հետո ստացած դրական լիցքերը թույլ կտան շարունակելու երկխոսությունը։

Հարցին, որ դեռևս երկխոսությունից ամիսներ առաջ ՀՀԿ–ն վստահեցնում էր, թե ՀԱԿ–ի հետ երկխոսությունը պատվիրակություններով տեղի չի ունենա, ի՞նչ եղավ, որ միանգամից դիրքորոշումը փոխվեց, նա պատասխանել է՝ իրենք ոչ թե պատվիրակություն, այլ աշխատանքային խումբ են կազմել։

Մենք ընդամենը երկխոսելու ենք բոլոր հարցերի վերաբերյալ, իսկ որոշումները կայացվելու են այնտեղ, որտեղ դրանց համար օրենքով և Սահմանադրությամբ սահմանված մարմիններ կան,–ասել է նա։

«7օր»–ի դիտարկմանը, թե աշխատանքային խմբերի ձևավորումից ընդամենը մեկ օր առաջ նույն ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարում էին, որ սեղանի շուրջ ոչ մի քննարկում չի անցկացվելու, և պնդում էին, թե մամուլով երկխոսում են արդեն, էլ ի՞նչ քննարկումներ, արդյոք չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանը, մեկ օրվա մեջ որոշում կայացնելով, անհարմար դրության մեջ է դնում իր գործընկերներին, Գագիկ Մինասյանը պատասխանել է, թե դեռևս հունիսի 17–ին՝ մեկ ամիս առաջ, ՀՀ նախագահն անդրադարձել է այս խնդիրներին և աշխատանքային խմբերի ձևավորման մասին հայտարարություն արել է։

–Այնպես որ, մեկ օրվա մեջ որոշում կայացնելու մասին Ձեր դիտարկումը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ նախագահը, որը մեր կուսակցության ղեկավարն է, իր խոսքն ասել էր, և մեր հանրապետականները, ես համոզված եմ, իմանալով այդ դիրքորոշման մասին, ասում էին, որ այն տարբերակը, որ իրենք են առաջարկում, և որ Դուք եք հիշատակում, ևս բացառված չէ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը