Լրահոս

21.07.2011 11:50


Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը  Թուրքիային կոչ է արել տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները

ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 43 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ  ընդունել է ամերիկացի կոնգրեսականներ Հովարդ Բերմանի և Դեյվիդ Չիչիլինեի առաջարկած լրացումը։ Այն Թուրքիային կոչ է անում իրենց օրինական տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները և դադարեցնել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումները։

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ այս կապակցությամբ գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ մեծամասնությամբ ընդունված այս որոշումը մեծ հաղթանակ է կրոնական ազատության հարցում, և մեկ քայլ առաջ՝ Թուրքիայի՝ ցեղասպանության միջոցով հափշտակած հազարավոր եկեղեցիների և սրբավայրերի արդարացի վերադարձման ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը