Հուլիսի 20-ին` ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այրվել է Մ.Հայրապետյանին պատկանող անասնագոմի տանիքը` 56 քմ. մակերեսով:
***
Նույն օրը ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Զորական գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.47-ին, մարվել` 16.56-ին: Այրվել է 1,8 հա խոտածածկ տարածք:
***
Նույն օրը ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյանի պողոտայի թիվ 70 շենքի 2-րդ բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ բնակարանը վարձակալած է Ս.Գասպարյանին պատկանող «Արեգ-98» ՍՊԸ-ի կողմից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.34-ին, մարվել` 23.49-ին:
Այրվել է գրասենյակի խոհանոցը իր գույքով` 6 քմ. մակերեսով:
Հրդեհներ