Աշխարհ

15.02.2022 13:36


Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստը, որի ընթացքում ներքին հարցերից բացի կքննարկվեն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր:

Հաղորդվում է, որ դրանց շարքում քննարկվելու է նաև այն հանգրվանը, որին հասել են հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում:

Այս թեմայից բացի քննարկվելու են ռուս-ուկրաինական լարվածությունը և դրա թուլացման համատեքստում Անկարայի նախաձեռնություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա: Քննարկվելու են նաև ԱՄԷ-ի հետ հարաբերությունները և Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգի այցը Թուրքիա, որը նախատեսվում է մարտ ամսին:

Նիստից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը