Լրահոս

21.07.2011 11:29


Այսօրվանից դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով

Այսօրվանից դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով

Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակ երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով: Մինչև շինարարական աշխատանքների ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երևանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետևյալ ուղեգծերով.

. ավտոբուսային հ.հ.19, 26, 33 և միկրոավտոբուսային հ.հ.62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթևեկելու են Կիևյան-Օրբելու փողոցներով-Մարշալ Բաղրամյան պողոտայով-Պռոշյան-Պարոնյան փողոցներով-Մաշտոցի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով.

. միկրոավտոբուսային հ.90 երթուղին Կիևյան փողոցից երթևեկելու է Հալաբյան փողոցով-Հրազդանի կիրճով-Աթենքի փողոցով-Ծովակալ Իսակովի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով:

. միկրոավտոբուսային հ.110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթևեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայով-Վերֆելի (Կիլիկիա)-Աթենքի փողոցներով-Հաղթանակի կամուրջով, այնուհետև գործող ուղեգծով:

Այս խորագրի վերջին նյութերը