Աշխարհ

15.02.2022 12:30


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք

Փետրվարի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 18 409 մարդ, մահացել է 51 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 480 841, այստեղից ապաքինվել է 1 289 168 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 628:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 56 531 փորձարկում, այդ թվում 39 936-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 595-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 33.7% է, վերջին 14 օրվանը՝ 32.01%, վերջին 7 օրվանը՝ 32.19%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 779 761 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 593 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 10 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 017 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 309 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը