Լրահոս

21.07.2011 11:04


ԱՄՆ–ում հայտնաբերվել է քաղաք, որտեղ բնակվում է ընդամենը մեկ մարդ

ԱՄՆ–ում հայտնաբերվել է քաղաք, որտեղ բնակվում է ընդամենը մեկ մարդ

Ամերիկյան Վայոմինգ նահանգի Բուֆորդ քաղաքում ընդամենը մեկ մարդ է ապրում։ Նա և՛ քաղաքի հավաքարարն է, և՛ տեղի խանութի վաճառողը, և՛ վառելիք լիցքավորողը, և՛, վերջապես, քաղաքապետը։

19-րդ դարի 80-ականներին Բուֆորդում 2000 մարդ էր բնակվում։ Նրանք կառուցում էին ԱՄՆ–ի խոշորագույն երկաթգծերից մեկը։ 2011–ին, սակայն, քաղաքում մնաց միայն մեկ մարդ, մինչ մի քանի տարի առաջ այստեղ բնակվում էր 2 մարդ։ Դա նշված էր ճանապարհային ցուցանշանի վրա՝ քաղաք մտնելու մուտքի մոտ։

Այսօր այդ նույն ցուցանշանի վրա՝ «քաղաքի բնակչությունը» գրառման տակ, նշված է միայն 1 թիվը։ Հարցին՝ ո՞վ է եղել միակ հարևանը, և ո՞ւր է նա հիմա, քաղաքի միակ բնակիչ Սեմ Սալմոնը չի պատասխանում։

Մռայլ և չխոսկան մարդը պաշտոնապես համարվում է Բուֆորդի քաղաքապետը, որտեղ կա ընդամենը մեկ բնակելի տուն, երկու խորդանոց, որտեղ պահվում են մթերքները և հող մշակելու գործիքներ, ինչպես նաև մեկ բենզալցակայան։ Այս մասին տեղեկացնում է «altynsarin.ru» կայքը։

Այս խորագրի վերջին նյութերը