Լրահոս

21.07.2011 11:01


Մի շարք երկրներ Ադրբեջանին զինտեխնիկա են վաճառել

Հուլիսի 19–ին ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրում հայտնվել են 2010–ին միջազգային զինամթերքի  շուկայում կայացած գործարքների մասին տվյալներ։ Ինչպես հայտնում  է ՄԱԿ–ի պաշտոնական կայքը, ռեգիստրում հայտնված տվյալները ցույց են տալիս, որ 2010–ին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 35 զրահապատ  մեքենա, Ուկրաինան՝ 71 «БТР-70» (առանց սպառազինության), յոթ 122 մմ տրամաչափով «Գվոզդիկա» 2С1 ինքնագնաց հրետանային սարքավորում, մեկ «Ми-24Р»  ուղղաթիռ, մեկ կարգավորվող հակահրթիռային համալիր, Բելառուսը՝ 23 տրամագծով երեսուն «Д-30» թնդանոթ և մեկ մարտական «Սու–25» ինքնաթիռ, Բոսնյան և Հերցոգովինան՝ 128 մմ տրամաչափի տաս «RAK-12» տիպի համազարկ–համակարգ և նրանց կից՝ 20 հազ հրթիռ, Սլովակիան՝ մեկ «2А42» տիպի մարտական մեքենա և ուղղաթիռների վրա ամրացվող ավտոմատ հրանոթներ։ Բացի այդ, 2010–ին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է նաև 110 ատրճանակ, Ուկրաինան՝ 3 հազ հրացան և ատրճանակ–հրացան, Ավստրիան՝ 160 ատրճանակ։

Այս խորագրի վերջին նյութերը