ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային մինչև 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկերի երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը
ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային մինչեւ 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկերի երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը, որպեսզի օգնի երկրի տնտեսությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։
Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ այս հարցին ծանոթ աղբյուրն ավելի վաղ Reuters-ին պատմել էր Կոնգրեսի առաջնորդների հետ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի զրույցի մասին:
«Այո, դա այն է, ինչը մենք դիտարկում ենք որպես լրացուցիչ մակրոտնտեսական աջակցության մաս, որը մենք ուսումնասիրում ենք Ռուսաստանի ռազմական հզորացման ճնշման պայմաններում Ուկրաինայի տնտեսությանը օգնելու համար»,-ասել է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ news.am