Հայաստանը Ձեր աչքի առաջ վերածվում բռնաճնշումների, խոսքի ազատությունը բացահայտ ու լկտի ձևով սահմանափակող, իշխանությանը քննադատող կարծիքն աններելի հանցանք համարող ավտորիտար երկրի: Վստահ եմ՝ Դուք դա տեսնում եք, գիտեք:
Հայաստանում ոստիկանությունն և,առհասարակ, իրավապահ համակարգը վերածվել է իշխանության ցանկությունների դակիչի և այլամիտ, անկախ մտածելակերպ ունեցողներին ճնշելու մամլիչի :Հավատացած եմ՝ Դուք դա ևս տեսնում եք, գիտեք:
2022 թվականի փետրավարի 4-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցում (https://www.facebook.com/lurer1tv/videos/1550428643307713), Դուք
արտահայտեցիք հետևյալ միտքը.<<Մարդիկսիրումենմարդուիրավունքներըսահմանափակելմեկ-երկութեմայով, որնիրենցհուզումէ,ու, մեծմասամբ, քաղաքականուղղվածությամբ: <<Այնինչ,-լրացրեցիքԴուք, մարդուիրավունքներիհամատեքստնիրականումլայնէ... >> : Հարկ եմ համարում փաստել, որ քաղաքական որոշումներից են բխում մյուս բոլոր բնագավառների որոշումները: Այդպիսով, Դուք ընդունեցիք, որ <<քաղաքական թեմաներով>> մարդու իրավունքներն ոչ միայն չեն հարգվում, այլև բացահայտորեն ոտնակոխ են արվում մեզանում: Զարմանալի է, որ այդ ամենն, ըստ երևույթին, Ձեզ չի մտահոգում: Ապշեցնող է, որ Դուք որևէ ուղերձ, սթափեցնող հայտարարություն ցայսօր չեք ուղղել ՀՀ իշխանություններին՝ ազատ մարդու ինքնավար խոսքի, կարծիքն արտահայտող սահմանափակումների վերաբերյալ:
Մեր երկրում իշխանության քաղաքականության վերաբերյալ մարդու ազատ խոսքը, ինքնավար կարծիքը, քննադատական միտք արտահայտելը այժմ քրեական արարք է: Պատիժը փաթեթավորված է օրենքով, ինչպես Ստալինի ժամանակ:Ու եթե հասարակության լայն զանգվածների իրավունքները սահմանափակելը ,Ձեր որակմամբ, մեկ-երկու թեմայի կարող է վերաբերել,ապա,հավանաբար,ըստ Ձեզ, քաղաքական հետապնդումները, ֆեյսբուքում կարծիք հայտնելու պատճառով մարդուն տուգանելը օրինաչափ է, ժողովրդավարության բարձրագույն արժեք: Ինչպես ասում են հայերը, վերքը տիրոջն է ցավ տալիս, իսկ Դուք ընդամենը այդ վերքին կողքից՝ բարոյապես կաշկանդված կամ անկաշկանդ, նայողներից եք:
Այդ նույն հարցազրույցում, Դուք կամ պետքական չիմացությամբ, կամ ՝դրսից եկած դիտորդի միամտությամբ, նշում եք, որ <<ոստիկանությունը պետք է քաղաքացիական վերահսկողության ներքո լինի>>: Ո՞ր ոստիկանությունը, տիկին դեսպան:Ա՞յն ոստիկանությունը, որն ինձ տուգանել է 300.000 դրամով միայն նրա համար, որ 2020 թվականի պատերամզի օրերին, իմ կարծիքն եմ հայտնել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Ա՞յն ոստիկանությունը, որը չի պատասխանել, թե ո՞վ և ինչպե՞ս է որոշում ֆեյսբուքյան որևէ գրառման <<արդյունավետությունը կասկածի դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող>>, կամ՝ քննադատական ստուգաբանությունը: Ըստ այդմ՝ պաշտոնական ո՞ր ատյանն է սահմանում հեղինակի մտքերի <<հանցավորության>> չափը: Ո՞ր ոստիկանության մասին եք Դուք խոսում,պատվարժան տիկին դեսպան:
Դուք չե՞ք տեսնում, որ մեր երկրում ոստիկանությունը ոչ թե օրենքի պաշտպանն է, այլ մի նոր ֆյուրերական, բռնապետական ռեժիմի սպասարկուն: Ընդ որում, Ձեր հավանությանն արժանացող, սակայն համամարդակային հիմնարար արժեքները ֆորմալ, ֆիկտիվ ընդունող ռեժիմի: Միթ՞ե համամարդկային արժեքների քարոզն էքսպորտ անող Եվրոպան՝ իր հավաքական ջանքերով, ցանկանում է վերակենդանացնել ֆյուրերիզմը:
Եվրոպան իր խոսուն լռությամբ և ակնհայտ կուրությամբ նախորդ դարում աճեցրեց մեկին,որը մի քանի ամսում սրի քաշեց աշխարհը, որի համար մարդու ազատ մտածելակերպը ալերգեն էր, իսկ մարդահալածությունը ՝պետական քաղաքականություն:
Հայաստանում այժմ տեղի ունեցող բռնաճնշումները <<ժողովրդավարական>> ռեպրեսիաների փորձարկո՞ւմ է: Մեկին տուգանում են, մյուսին ՝ հետապնդում, երրորդին՝ բանտ ուղարկում:Սրանք հիբրիդային հալածանքնե՞ր են: Ժողովրդավարության մեծ անտառում կարողացեք տեսնել Հայաստանի վառվող ծառերը:
Վերևում հիշատակած հարցազրույցում, Դուք նշել էիք, որ <<ներգրավված ենք այս երկրում հաշվետու ինստիտուտների ու մարդու իրավունքների պաշտպանությունն առաջ մղելու հարցում>>:Հավելել էիք.<<Ասածս բխում է իմ մեծ դիվանագիտական փորձից՝ որ խնդիրներով պետք է ուղիղ զբաղվել:Հենց խնդիր տեսնեմ, իսկ խնդիրներ տեսել եմ, ես կգնամ, ես կլինեմ տեղում ու հարցը կբարձրացնեմ պատասխանատու իշխանավորների առջև >>:
Անշուշտ, ողջունելի է Ձեր նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը: Սակայն այդ ամենն անելու համար, Դուք պետք է ցանկանաք տեսնել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, ազատության սահմանափակումների և ոստիկանության՝ հրահանգով, ոչ թե օրենքով,աշխատելու փաստերը:
Տեղեկացնեմ, որ Շիրակի մարզի ոստիկանության՝ իմ ֆեյսբուքյան գրառման համար, վարչական վարույթ հարուցելու որոշում ցայսօր չեմ ստացել:Ստացել եմ միայն ոստիկանության կողմից ինձ ուղարկված 300.000 դրամ մուծել պարտադրող կտրոնը և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումը՝ ինձանից այդ + 5% գումար գանձելու որոշումը:Ինձ հայտնի չէ, թե ոստիկանությունը ո՞ր չափանիշներով, ո՞ւմ նեյրոլեզվաբանական, իրավաբանական գիտելիքների հիման վրա է որոշել, որ ես պետք է
<< տուգանքի մատերիալ >> դառնամ Հայաստանում:
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն օրեր առաջ ասաց՝ Հայաստանի բրենդը, իմիջը ժողովրդավարությունն է:Իրականում, սակայն, Հայաստանի այսօվա բրենդը ժողովրդաԴԱՎՈՒԹՅՈՒՆՆ է:
Եվ վերջում. քանի որ, Ձեր իսկ խոստովանությամբ, խնդիրը տեսնելուն պես, պատրաստ եք տեղում լինել և հարցը բաձրացնել պատասխանատու իշխանավորների առջև, ապա ես սպասում եմ Ձեզ Գյումրիում՝ մեր տանը:
Բաց նամակ ուղղված Հայաստանում ԵՄ դեսպանին
Բաց նամակ
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին
Եվրոպական հարգված կառույցի տիկին դեսպան
Հայաստանը Ձեր աչքի առաջ վերածվում բռնաճնշումների, խոսքի ազատությունը բացահայտ ու լկտի ձևով սահմանափակող, իշխանությանը քննադատող կարծիքն աններելի հանցանք համարող ավտորիտար երկրի: Վստահ եմ՝ Դուք դա տեսնում եք, գիտեք:
Հայաստանում ոստիկանությունն և,առհասարակ, իրավապահ համակարգը վերածվել է իշխանության ցանկությունների դակիչի և այլամիտ, անկախ մտածելակերպ ունեցողներին ճնշելու մամլիչի :Հավատացած եմ՝ Դուք դա ևս տեսնում եք, գիտեք:
2022 թվականի փետրավարի 4-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցում (https://www.facebook.com/lurer1tv/videos/1550428643307713), Դուք
արտահայտեցիք հետևյալ միտքը.<<Մարդիկ սիրում են մարդու իրավունքները սահմանափակել մեկ-երկու թեմայով, որն իրենց հուզում է,ու, մեծ մասամբ, քաղաքական ուղղվածությամբ: <<Այնինչ,-լրացրեցիք Դուք, մարդու իրավունքների համատեքստն իրականում լայն է... >> : Հարկ եմ համարում փաստել, որ քաղաքական որոշումներից են բխում մյուս բոլոր բնագավառների որոշումները: Այդպիսով, Դուք ընդունեցիք, որ <<քաղաքական թեմաներով>> մարդու իրավունքներն ոչ միայն չեն հարգվում, այլև բացահայտորեն ոտնակոխ են արվում մեզանում: Զարմանալի է, որ այդ ամենն, ըստ երևույթին, Ձեզ չի մտահոգում: Ապշեցնող է, որ Դուք որևէ ուղերձ, սթափեցնող հայտարարություն ցայսօր չեք ուղղել ՀՀ իշխանություններին՝ ազատ մարդու ինքնավար խոսքի, կարծիքն արտահայտող սահմանափակումների վերաբերյալ:
Մեր երկրում իշխանության քաղաքականության վերաբերյալ մարդու ազատ խոսքը, ինքնավար կարծիքը, քննադատական միտք արտահայտելը այժմ քրեական արարք է: Պատիժը փաթեթավորված է օրենքով, ինչպես Ստալինի ժամանակ:Ու եթե հասարակության լայն զանգվածների իրավունքները սահմանափակելը ,Ձեր որակմամբ, մեկ-երկու թեմայի կարող է վերաբերել,ապա,հավանաբար,ըստ Ձեզ, քաղաքական հետապնդումները, ֆեյսբուքում կարծիք հայտնելու պատճառով մարդուն տուգանելը օրինաչափ է, ժողովրդավարության բարձրագույն արժեք: Ինչպես ասում են հայերը, վերքը տիրոջն է ցավ տալիս, իսկ Դուք ընդամենը այդ վերքին կողքից՝ բարոյապես կաշկանդված կամ անկաշկանդ, նայողներից եք:
Այդ նույն հարցազրույցում, Դուք կամ պետքական չիմացությամբ, կամ ՝դրսից եկած դիտորդի միամտությամբ, նշում եք, որ <<ոստիկանությունը պետք է քաղաքացիական վերահսկողության ներքո լինի>>: Ո՞ր ոստիկանությունը, տիկին դեսպան:Ա՞յն ոստիկանությունը, որն ինձ տուգանել է 300.000 դրամով միայն նրա համար, որ 2020 թվականի պատերամզի օրերին, իմ կարծիքն եմ հայտնել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Ա՞յն ոստիկանությունը, որը չի պատասխանել, թե ո՞վ և ինչպե՞ս է որոշում ֆեյսբուքյան որևէ գրառման <<արդյունավետությունը կասկածի դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող>>, կամ՝ քննադատական ստուգաբանությունը: Ըստ այդմ՝ պաշտոնական ո՞ր ատյանն է սահմանում հեղինակի մտքերի <<հանցավորության>> չափը: Ո՞ր ոստիկանության մասին եք Դուք խոսում,պատվարժան տիկին դեսպան:
Դուք չե՞ք տեսնում, որ մեր երկրում ոստիկանությունը ոչ թե օրենքի պաշտպանն է, այլ մի նոր ֆյուրերական, բռնապետական ռեժիմի սպասարկուն: Ընդ որում, Ձեր հավանությանն արժանացող, սակայն համամարդակային հիմնարար արժեքները ֆորմալ, ֆիկտիվ ընդունող ռեժիմի: Միթ՞ե համամարդկային արժեքների քարոզն էքսպորտ անող Եվրոպան՝ իր հավաքական ջանքերով, ցանկանում է վերակենդանացնել ֆյուրերիզմը:
Եվրոպան իր խոսուն լռությամբ և ակնհայտ կուրությամբ նախորդ դարում աճեցրեց մեկին,որը մի քանի ամսում սրի քաշեց աշխարհը, որի համար մարդու ազատ մտածելակերպը ալերգեն էր, իսկ մարդահալածությունը ՝պետական քաղաքականություն:
Հայաստանում այժմ տեղի ունեցող բռնաճնշումները <<ժողովրդավարական>> ռեպրեսիաների փորձարկո՞ւմ է: Մեկին տուգանում են, մյուսին ՝ հետապնդում, երրորդին՝ բանտ ուղարկում:Սրանք հիբրիդային հալածանքնե՞ր են: Ժողովրդավարության մեծ անտառում կարողացեք տեսնել Հայաստանի վառվող ծառերը:
Վերևում հիշատակած հարցազրույցում, Դուք նշել էիք, որ <<ներգրավված ենք այս երկրում հաշվետու ինստիտուտների ու մարդու իրավունքների պաշտպանությունն առաջ մղելու հարցում>>:Հավելել էիք.<<Ասածս բխում է իմ մեծ դիվանագիտական փորձից՝ որ խնդիրներով պետք է ուղիղ զբաղվել:Հենց խնդիր տեսնեմ, իսկ խնդիրներ տեսել եմ, ես կգնամ, ես կլինեմ տեղում ու հարցը կբարձրացնեմ պատասխանատու իշխանավորների առջև >>:
Անշուշտ, ողջունելի է Ձեր նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը: Սակայն այդ ամենն անելու համար, Դուք պետք է ցանկանաք տեսնել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, ազատության սահմանափակումների և ոստիկանության՝ հրահանգով, ոչ թե օրենքով,աշխատելու փաստերը:
Տեղեկացնեմ, որ Շիրակի մարզի ոստիկանության՝ իմ ֆեյսբուքյան գրառման համար, վարչական վարույթ հարուցելու որոշում ցայսօր չեմ ստացել:Ստացել եմ միայն ոստիկանության կողմից ինձ ուղարկված 300.000 դրամ մուծել պարտադրող կտրոնը և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումը՝ ինձանից այդ + 5% գումար գանձելու որոշումը:Ինձ հայտնի չէ, թե ոստիկանությունը ո՞ր չափանիշներով, ո՞ւմ նեյրոլեզվաբանական, իրավաբանական գիտելիքների հիման վրա է որոշել, որ ես պետք է
<< տուգանքի մատերիալ >> դառնամ Հայաստանում:
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն օրեր առաջ ասաց՝ Հայաստանի բրենդը, իմիջը ժողովրդավարությունն է:Իրականում, սակայն, Հայաստանի այսօվա բրենդը ժողովրդաԴԱՎՈՒԹՅՈՒՆՆ է:
Եվ վերջում. քանի որ, Ձեր իսկ խոստովանությամբ, խնդիրը տեսնելուն պես, պատրաստ եք տեղում լինել և հարցը բաձրացնել պատասխանատու իշխանավորների առջև, ապա ես սպասում եմ Ձեզ Գյումրիում՝ մեր տանը:
Լիլիթ Աղեկյան
ՀՀ քաղաքացի, ք. Գյումրի
էլ.հասցե՝ [email protected]