Աշխարհ

14.02.2022 13:47


Ֆրանսիան Ուկրաինայում իր քաղաքացիներին կոչ է արել սնունդ, ջուր և տաք հագուստ կուտակել

Ֆրանսիան Ուկրաինայում իր քաղաքացիներին կոչ է արել սնունդ, ջուր և տաք հագուստ կուտակել

Կիևում Ֆրանսիայի դեսպան Էթիեն դե Պոնսինը կոչ է արել հայրենակիցներին՝ մթերել սնունդ, ջուր և տաք հագուստ երկրի սահմանների մոտ ստեղծված լարված իրավիճակի պատճառով․ տեղեկացնում է Rosbalt-ը։

Դեսպանատունը ֆրանսիացի ճանապարհորդներին խորհուրդ է տալիս հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա։ Դե Պոնսինը ֆրանսիացիներին հորդորել է ավելի զգոն լինել և խորհուրդ է տվել, որ նրանք պատրաստ պահեն անձնական փաստաթղթերը, ջրի, սննդի, տաք հագուստի և բենզինի պաշարները

Հիշեցնենք, որ արդեն մեկ տասնյակից ավել երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին՝ անհապաղ լքել Ուկրաինան Ռուսաստանի «հնարավոր հարձակման պատճառով»:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը