Լրահոս

21.07.2011 10:47


Սպիտակ տուն. «Լիբիայի ժողովուրդն ի՛նքը պետք է որոշի Քադաֆիի ճակատագիրը»

Սպիտակ տուն. «Լիբիայի ժողովուրդն ի՛նքը պետք է որոշի Քադաֆիի ճակատագիրը»

Լիբիայի ժողովուրդն ի՛նքը պետք է որոշի՝ Մուամար Քադաֆին մնալո՞ւ է երկրում, թե՞ լքելու է այն, սակայն Սպիտակ տունն առաջվա պես պնդում է, որ Լիբիայի առաջնորդը պետք է հրաժարական տա։ «ՌԲԿ»–ն փոխանցում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ջեյ Քերնին։

Նրա խոսքերն արձագանքն էին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի ավելի վաղ արած հայտարարությանը։ Վերջինս ասել էր, որ լիբիական հակամարտության լուծման ճանապարհներից մեկը հրաժարականից հետո Քադաֆիին երկրում մնալը թույլատրելն է։

Քադաֆին բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան, և հրաժարական չի տա։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքի ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում էին երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը